pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների հետ հարաբերությունների Համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/07/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն, 
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների մասով վաճառքի պլանի կազմում,
Ոչ ռեզիդենտ  իրավաբանական անձ հաճախորդների ներգրավման, սպասարկման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացման  կազմակերպում,
Պոտենցիալ և գործող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարման կազմակերպում,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի կոորդինացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և Բանկի իրավասու մարմնի կողմից հաստատման ապահովում,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների վարկային հայտերի դիտարկում, վարկային գործիքի հաստատման, տրամադրման և սպասարկման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգով սահմանված գործողությունների իրականացում,
Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի իրականացում,
Բանկային ծառայությունների, սակագների արտոնյալ պայմանների քննարկում, էֆեկտիվ եկամտաբերության առաջարկում, հիմնավորումների և հաստատման ներկայացում Բանկի իրավասու մարմնին,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարում  և պարբերաբար թարմեցում,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների հետ վարկային և ոչ վարկային գործարքների պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությյունների իրականացում,
Ուղղության  սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում,
Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում  Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում,
Առկա Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների  իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, կառավարում, սպասարկում,
Վարկային և ավանդային պորտֆելի վերլուծություն, տենդենցների բացահայտում
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ,
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների սպասարկման շրջանակում նաև իրենց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց հաշիվների բացման/սպասարկման գործընթացների կոորդինացում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն (տնտեսագիտական  կրթությունը նախընտրելի է) 
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ, նախընտրելի է նաև ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ աշխատանքի ուղղվածությամբ), որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում: Ղեկավար պաշտոնի նկատմամբ պահանջը չի տարածվում Բանկի աշխատակիցների վրա,
MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ),
Մենեջմենթի հիմունքների, վաճառքի մեթոդների և տեխնիկայի իմացություն և կիրառում:

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների հետ հարաբերությունների - Համակարգող
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների հետ հարաբերությունների համակարգող”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 3-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Հաշվապահ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
08/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ