"Գիգա Ֆարմ" ՍՊԸ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
14/08/2022
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Սեռ`
Արական
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Վաճառք
Գիգա Ֆարմ ՍՊ ընկերությանը «ՇՈԼԱՍՍԻ» հայկական բրենդի տնտեսական ապրանքների մասով պահանջվում է շուկայի զարգացման մենեջեր:
Շուկայի զարգացման մենեջերի պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել առկա հաճախորդներին, կազմակերպել այցելություններ շաբաթական գրաֆիկի համաձայն:
Հարցազրույցի մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշել՝ CV-Շուկայի զարգացման մենեջեր: Ինքնակենսագրականին կցել լուսանկար, առանց լուսանկարի դիմումները չեն ընդունվելու կադրերի բաժնի կողմից:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 12 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։
Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: