pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Օֆիս մենեջեր

Bacon Product LLC

Վայրը`

Հայաստան,Արզնի

Վերջնաժամկետ`

05/09/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Աշխատանքի նկարագրությունը

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ը փնտրում է Օֆիս մենեջերի՝ միանալու մեր պրոֆեսիոնալ թիմին:

Պաշտոնի մասին

Ապահովել ընկերությունում ծրագրերի համակարգման, ինչպես նաև ադմինիստրատիվ, կազմակերպչական, տեղեկատվական գործառույթներ։ Այս պաշտոնը զբաղեցնող մասնագետը իրականացնելու է կատարողականի հետևյալ երեք հիմնական նպատակները`

  • անմիջականորեն աշխատել Գործադիր Տնօրենի հետ` իրականացնելով վերջինիս կողմից տրված հանձնարարականները,
  • համակարգել ծրագրերի իրականացման և վերահսկման գործընթացները,
  • իրականացնել քայլեր կազմակերպության ներսում ներ և միջթիմային համագործակցության բարելավման համար։


Ինչու դիմել

  • Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման,
  • Աշխատելու ես մարտահրավերային առաջադրանքների, ծրագրերի վրա և համագործակցելու պրոֆեսիոնալ, իրենց գործին հոգատար մարդկանց հետ
  • Դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայր
  • Հնարավորություն ես ունենալու աշխատելու գործընկերների հետ՝ տիրապետելով ոչ միայն լոկալ, այլ նաև միջազգայնորեն ընդունված աշխատանքային չափանիշներին և մոտեցումներին։
  • Բացի այն, որ աշխատելու ես գեղեցիկ մշակված և կանաչ այգու շրջակայքում, ընկերությունն ապահովելու է նաև քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ։
  • Ընկերությունը հոգ է տանում ճաշային ընդմիջման մասին. ունենք բացառապես առողջ և թարմ ճաշարան, որից օգտվելն անվճար է «Բեկոն Պրոդուկտի» աշխատակիցների համար։

Հնարավորություն ես ունենալու աշխատելու գործընկերների հետ՝ տիրապետելով ոչ միայն լոկալ, այլ նաև միջազգայնորեն ընդունված աշխատանքային չափանիշներին և մոտեցումներին։

Աշխատանքային պարտականությունները

Կատարողականի առաջին նպատակն է անմիջականորեն աշխատել Գործադիր Տնօրենի հետ՝ իրականացնելով վերջինիս կողմից տրված հանձնարարականները։

Հիմնական պարտականություններն են՝

  • հետևել նամակագրությանն ու պատասխանել հեռախոսազանգերին,
  • կազմել անհրաժեշտ փաստաթղթեր, հետևել փաստաթղթաշրջանառությանը,
  • կազմակերպել ժողովներ, հանդիպումներ, միջոցառումներ,
  • համակարգել Գործադիր Տնօրենի աշխատանքային գրաֆիկը,
  • իրականացնել Գործադիր Տնօրենի հանձնարարականները ամենօրյա գրաֆիկով։

Կատարողականի երկրորդ նպատակն է համակարգել ծրագրերի իրականացման և վերահսկման գործընթացները։

Հիմնական պարտականություններն են՝

  • ընկերության ծրագրերի գործառնական պլանավորում,
  • ծրագրերի համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանում և կառավարում,
  • ծրագրերի իրականացման ժամանակացույցի կազմում և նշված ժամկետներում դրանց իրագործման վերահսկում,
  • ընթացիկ ծրագրերի մոնիտորինգ և արդյունավետության գնահատում։

Կատարողականի երրորդ նպատակն է իրականացնել քայլեր կազմակերպության ներսում ներ և միջթիմային համագործակցության բարելավման համար։

Հիմնական պարտականություններն են՝

  • համակարգել տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ աշխատանքի իրականացման քայլերը,
  • աջակցել բոլոր փոխկապակցված օղակների աշխատանքի համագործակցային և համակարգային բնույթին,
  • նպաստել աշխատակիցների կողմից առաջարկների ներկայացման պրոցեսներին

Պահանջվող որակավորումներ

Պարտադիր պահանջներ

  • Բարձրագույն կրթության առկայություն հաղորդակցման կամ հարակից այլ ոլորտներում,
  • Աշխատանքային փորձը բազմամարդ թիմում աշխատելու կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն․ դու տիրապետում ես ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռուսերենին և անգլերենին, քանի որ շփվելու ես միջազգային գործընկերների հետ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր եղանակով,
  • Հաղորդակցման հմտություններ․ որպես օֆիս մենեջեր դու պետք է կարողանաս գրագետ արտահայտել քո մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ: Ուստի, քեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ և լինել ուշադիր ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ,
  • Սթրեսակայունություն. դու միաժամանակ համակարգելու ես տարբեր ստորաբաժանումների աշխատանքը, ուստի կարևոր է լինել սթրեսակայուն և ունենալ հմտություն միաժամանակ մի քանի տարբեր գործառույթ իրականացնելու։

Ցանկալի պահանջներ

  • Ճկունություն. աշխատանքային պարտականությունները լինելու են չկրկնվող և բազմաբնույթ, ուստի անհրաժեշտ է ունենալ մասնագիտական ճկունություն շուտ ադապտացվելու և վերջիններիս իրականացման համար համապատասխան քայլեր մշակելու համար։
  • Բիզնես իրազեկվածություն. դու լինելու ես կազմակերպության այն ներկայացուցիչը, ով շփվելու է բոլոր ներքին և արտաքին օղակների հետ, ուստի պահանջվում է լինել բավարար կոմպետենտ։

Դիմելու ընթացակարգը

Ուղարկի՛ր քո ռեզյումեն PDF տարբերակով [email protected] էլ․ հասցեին՝ առարկա բաժնում նշելով «Օֆիս մենեջեր»:

Համալրման փուլերը՝

  • Հեռախոսային հարցազրույց հավաքագրման մասնագետի հետ
  • Հանդիպում աշխատակազմի ղեկավարի և հավաքագրման մասնագետի հետ
  • Հանդիպում գործադիր տնօրենի հետ:


Ընկերության մասին

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Ընկերության առաքելությունն է.

  • միավորել լավագույն մասնագետներին,
  • լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
  • լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար

 

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png