pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

31/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
Կորպորատիվ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի և Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացման  կազմակերպում,
Պոտենցիալ Կորպորատիվ  հաճախորդների վաճառքի պլանի կազմում,
Պոտենցիալ և առկա Կորպորատիվ  հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարման կազմակերպում,
Կորպորատիվ հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի կոորդինացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
Կորպորատիվ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և Բանկի իրավասու մարմնի կողմից հաստատման ապահովում,
Բանկային ծառայությունների, սակագների արտոնյալ պայմանների քննարկում, հիմնավորումների և հաստատման ներկայացում Բանկի իրավասու մարմնին,
Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
Կորպորատիվ հաճախորդների զարգացման վարչությանը պրեմիում հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում,
Կորպորատիվ հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարման կազմակերպում, պարբերաբար թարմացում,
Կորպորատիվ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, կառավարում,
Վարկային և ավանդային պորտֆելի վերլուծություն, տենդենցների բացահայտում
Կորպորատիվ հաճախորդների հետ ոչ վարկային գործարքների պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությյունների իրականացում,
Կորպորատիվ հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Требования
Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է),
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում: Ղեկավար պաշտոնի նկատմամբ պահանջը չի տարածվում Բանկի աշխատակիցների վրա,
MS Office,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:
Описание вакансии
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ      Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների համակարգող
ԴՐՈՒՅՔ              Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ     Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ      Գլխամասային գրասենյակ 
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected] , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների համակարգող”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հոկտեմբերի 31-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսական բաժնի աշխատակից
Աէրոհոմ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար/ սկսնակ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական բաժնի մասնագետ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մասնագետ-գնահատող
Converse Bank CJSC
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Yeremyan Projects
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ