pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Անվտանգության աշխատակից

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Վայրը`

Հայաստան,Արմավիրի մարզ

Վերջնաժամկետ`

03/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Անվտանգություն

Աշխատանքային պարտականությունները

-Հետևել տարածքի անվտանգությանը,
-Անցակետի հսկողություն /աշխատակիցների և մեքենաների/,
-Ապահովել պատշաճ ծառայություն:

Պահանջվող որակավորումներ
-Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
-Պարտադիր զինվորական ծառայության առկայություն,
-Պարտաճանաչություն,
-Տարիքային սահմանափակում՝ 20-68 տարեկան:
Աշխատանքի նկարագրությունը

Ընկերությանն անհրաժեշտ են անվտանգության աշխատակիցներ՝ հերթափոխային գրաֆիկով աշխատելու համար:
Աշխատանքը 24 ժամյա է /յուրաքանչյուր երրորդ օրը աշխատանքային/:

Ընկերությունն ապահովում է աշխատակիցների անվճար փոխադրումը` Գարեգին Նժդեհի Հրապարակ-Արգավանդ-Էջմիածին-Ջրարբի երթուղով:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գերմանական սարքավորումների միջոցով: «Արաքս» թռչնաֆաբրիկան համագործակցում է արտասահմանյան և տեղական շատ կազմակերպությունների հետ` ձեռքբերելով կերի հումք, կերի հավելումներ և տարբեր սարքավորումներ: «Արաքս» թռչնաֆաբրիկան իր արտադրանքը իրացնում է Հայաստանի ամբողջ տարածքով: Աշխատանքներ են իրականացվում, որպեսզի արտադրանքը արտահանվի նաև հարևան Վրաստանի հանրապետություն: «Արաքս» թռչնաֆաբրիկայի կարգախոսն է` «Առողջ սնունդ` առողջ ապագա»: