pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/01/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Մարդկային Ռեսուրսների Կառավարում

Աշխատանքային պարտականությունները

  • Կազմակերպել անձնակազմի հետ կապված աշխատանքները
  •  Որոշել կազմակերպության կադրային պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները
  •  Ըստ հաստիքների կատարել կադրերի ընտրություն, վարել հարցազրույցներ աշխատանքի ընդունվողների հետ
  •  Կազմակերպությանն ապահովել համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող անհրաժեշտ թվով աշխատողներով
  •  Կազմակերպել անձնակազմի ուսուցումը, համակարգել աշխատողների որակավորման բարձրացման և աշխատանքային առաջխաղացման աշխատանքները 
  • Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մասնակցել աշխատողների ընդունման, փոխադրման, առաջխաղացման, պաշտոնի իջեցման, կարգապահական տույժերի նշանակման, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված հարցերով որոշումների ընդունմանը

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն 
  • Համապատասխան աշխատանքային փորձ` նվազագույնը 3 տարվա
  • Աշխատաքային օրենսգրքի գերազանց իմացություն
  • Համակարգչային հմտություններ` MS Office փաթեթի լավ իմացություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների լավ, անգլերեն լեզվի բավարար իմացություն 
  • Թիմում աշխատելու ունակություն
  •  Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքի նկարագրությունը
PROFAL LLC -ի ընկերությանը անհրաժեշտ է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ ։  
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`[email protected]

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: