
O₂ Gardens
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
17/04/2023
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Կատեգորիա`
Պրեմիում
դասի նորաբաց ռեստորան -սրճարանին
անհրաժեշտ են փորձառու բարմեններ։ Եթե ցանկանում ես յուրահատուկ վայրում աշխատել,
միացիր մեր նորաստեղծ թիմին՝ օգնելով ստեղծել յուրօրինակ խմիչքներ մեր
հաճախորդների համար։
Օ₂ Gardens ընկերությունը մեկնարկում է ռեստորանային ցանցի ստեղծման եզակի նախագիծ, որտեղ կողք կողքի երկու աշխարհներ են լինելու՝ խոհանոցն ու բնությունը։ Նորաբաց ռեստորանը ևս դառնալու է բնության հետ ներդաշնակ ընտանեկան ժամանցի յուրահատուկ վայր։ Իսկ Բնության հետ ներդաշնակ կապն ու բնության մեջ՝ կանաչով շրջապատված տարածքում աշխատելը ոգեշնչում է նոր ուտեստների եւ նոր գաղափարների։
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] կամ զանգահարել՝ 096999183 հեռախոսահամարին:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Օ2 Gardens-ը PROFAL Group-ի նոր նախագիծն է։ PROFAL-ը լանդշաֆտային դիզայնի, կանաչապատման ոլորտում ունի շուրջ 10 տարվա փորձ և այժմ ներկայանում է նոր նախագծով։ O2 GARDENS-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի առաջին նախագիծն է: O2 GARDENS-ի անվանումն ինքնին խորհրդանշական է: Անվան հիմքումկենսական կարևորություն ունեցող տարրն է՝ թթվածինը, իսկ O2 GARDENS-ը ավելին է քան թթվածինը: Այս կոնցեպտը ներկայացված է Мore than Oxygen կարգախոսով և դրսևորվում է գործունեության ուղղություններում: O2 GARDENS-ն առաքելություն ունի Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, նպաստել լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը,նոր ավանդույթների ստեղծմանն ու հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը: