pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Միջազգային փոխանցումների բաժնի պետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

28/03/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Բաժնի աշխատանքների կազմակերպում և համակարգում, բաժնի աշխատակիցների աշխատատեղի նկարագրերով նախատեսված գործառույթների պատշաճ կատարման և Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն,
SWIFT և այլ միջազգային վճարահաշվարկային համակարգով իրականացվող վճարումների սպասարկում: Rje ընդունված և մշակված ֆայլերի Գործառնական օր համակարգում նույնականացում և հաճախորդների հաշիվներին հաշվեգրված փոխանցումների ստուգում/հաստատում,
Թերի/սխալ վավերապայմանաներով թղթակից բանկերից ստացած հարցադրումների, պարզաբանումների համապատասխան ձևակերպումների ստուգում/հաստատում,
Թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումների դիմաց գանձված միջնորդավճարների, թղթակցային հաշիվների ձևակերպված սպասարկման վճարների ստուգում/հաստատում,
Թղթակցային հաշիվների կողմից ուղարկված քաղվածքների ստուգում, համադրում Գործառնական օր համակարգի տվյլաների հետ,
SWIFT և այլ միջավայրում հաղորդագրությունների ստուգում (Verification),
Բանկի Գործառնական օր ծրագրում թղթակցային հաշիվների բացման, փակման նկատմամաբ հոկողություն,
Բաժնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների նախագծերի մշակում և լրամշակում,
Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է պասիվային գործառնությունների ձևակերպումների (ուղեկցման) ուղղվածությամբ),
MS Office, Lotus Notes, LSoft կամ համանման ծրագրեր,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
Additional information
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Միջազգային փոխանցումների բաժնի պետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Մրցակցային բարձր աշխատավարձ,
Աշխատավարձի տարեկան վերանայում,
Մասնագիտական աճի հնարավորություն,
Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
Հեռավար աշխատանքի հնարավորություն,
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Միջազգային փոխանցումների բաժին - Բաժնի պետ ։ 
Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ Մարտի  28-ը

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Իջևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
01/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Արմավիր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
10/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
10/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/04/2024
ԴԻՏԵԼ