pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ղեկավարի օգնական/Office manager

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

11/06/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Ղեկավարի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, տրված հանձնարականների կատարման ամփոփում, ամփոփ փաստաթղթերի կազմում և համաձայնեցում ղեկավարի հետ, դրանց հետագա ընթացքի ապահովում:
  • Ղեկավարի ստորագրմանը, վիզավորմանը, համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի (և դրանց հիմքերի) ստուգում, նամակների (գրությունների) պատրաստում, ղեկավարի անունից հայտերի ներկայացում,
  • Ղեկավարի մոտ վարվող քննարկումների, խորհրդակցությունների արձանագրում (ըստ անհրաժեշտության), դրանց ընթացքում ձևավորված հանձնարարականների նկատմամբ հսկողություն, հանձնարարականների կատարման վիճակագրության վարում,
  • Ղեկավարի աշխատանքային օրակարգի կազմում, վարում, դրա շրջանակներում հսկողության իրականացում, ղեկավարի մոտ այցելուների ընդունելության կազմակերպում, ընթացիկ աշխատանքների հետ կապված կազմակերպչական (այդ թվում, գործուղումների հետ կապված) բնույթի հարցերի լուծում,
  • Ղեկավարի գործուղումների կազմակերպում (ավիատոմս, ամրագրումներ),
  • Թարգմանությունների կատարում (հայերենից ռուսերեն և (կամ) անգլերեն, ինչպես նաև նշված լեզուներից հայերեն): 

Պահանջվող որակավորումներ
  • Վերջին 2 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում),
  • Բարձրագույն (նախընտրելի է բանասիրական կամ տնտեսագիտական կրթություն),
  • MS Office, Lotus Notes, e-mail,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Փաստաթղթաշրջանառության հիմունքների և գործարար էթիկայի կանոնների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ղեկավարի օգնական/Office manager։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Ղեկավարի օգնական/Office manager:

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ղեկավարի օգնական/Office manager”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
31/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ