pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

18/06/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի և Խմբի ամսական և եռամսյակային հաշվետվությունների կազմում և ներկայացում, համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների և Բանկի ներքին իրավական ակտերի,
  • Բանկի և Խմբի կողմից իրականացրած գործարքների ուսումնասիրություն և վերլուծություն: Հաշվետվությունների ապահովման նպատակով Բանկի ներքին մեթոդաբանության ուսումանասիրություն,
  • Բանկի հետ համագործակցող գործընկերներին և դոնորներին տրամադրվող հաշվետվությունների պատրաստում,
  • Հաշվետվությունների կազմման գործընթացի ավտոմատացման նպատակով վերլուծությունների իրականացում, դրանց վերաբերյալ տեխնիկական առաջադրանքների մշակում և առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Требования
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաշվետվությունների պատրաստման վերլուծության ուղղվածությամբ),
  • ACCA առկայությունը ցանկալի է,
  • MS Office-ի լավ իմացություն, 1C և LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Բանկային ոլորտը կարգավորող օրենքների և իրավական ակտերի ընդհանուր իմացություն, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն:
Описание вакансии

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ/Գլխամասային գրասենյակ, հասցե՝ Գ. Նժդեհ 32/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ:

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսական բաժնի աշխատակից
Աէրոհոմ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար/ սկսնակ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական բաժնի մասնագետ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մասնագետ-գնահատող
Converse Bank CJSC
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Yeremyan Projects
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ