Աշխատանքային պարտականությունները
• Կորպորատիվ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
• Պոտենցիալ և առկա Կորպորատիվ հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
• Կորպորատիվ հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
• Կորպորատիվ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և Բանկի իրավասու մարմնի կողմից հաստատման ապահովում,
• Կորպորատիվ հաճախորդների վարկային հայտերի դիտարկում, վարկային գործիքի հաստատման , տրամադրման և սպասարկման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգով սահմանված գործողությունների իրականացում,
• Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի իրականացում,
• Կորպորատիվ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում և պարբերաբար թարմեցում,
• Կորպորատիվ հաճախորդների հետ վարկային և ոչ վարկային գործարքների պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությյունների իրականացում,
• Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում,
• Առկա Կորպորատիվ հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
• Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
• Կորպորատիվ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, կառավարում, սպասարկում,
• Կորպորատիվ հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
• Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
• Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Требования
• Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է),
• Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ),
• MS Office,
• Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
• Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր
Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ մենեջեր”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Օգոստոսի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: