pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Համապատասխանության մասնագետ

FastBank

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

14/01/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել Համապատասխանության ռիսկերի բացահայտում, գնահատում, փաստաթղթավորում և Համապատասխանության ռիսկերի բազայում հաշվառում,
  • Իրականացնել բզինես գործընթացերի և պրոդուկտների Համապատասխանության ուսումնասիրություն և պատրաստել ռիսկի նվազեցման առաջարկներ,
  • Իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջների փոփոխությունների մոնիթորինգ և այդ փոփոխությունների Բանկի գործունեության վրա ազդեցության գնահատում,
  • Օրենսդրական փոփոխությունների ուսումնասիորության արդյունքում կազմել առաջարկություններ Բանկի բիզնես-գործընթացներում համապատասխան փոփոխությունների իրականացման վերաբերյալ,
  • Իրականացնել Բանկի դեմ ներկայացված բողոքների մշտադիտարկում, դրանցում առկա Համապատասխանության ռիսկերի բացահայտման, դրանց գնահատման և ռիսկի նվազեցման առաջարկների մշակման ու համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին ներկայացման նպատակով,
  • Իրականացնել Բանկում շահերի բախման հնարավոր դեպքերի բացահայտում և դրանց կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝  ուսումնասիրել Բանկի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների բաշխումը և Բանկի ներքին իրավական ակտերի նախագծերը հնարավոր շահերի բախման առաջացման ռիսկերը կանխարգելելու նպատակով,
  • Իրականացնել Բանկին ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, այդ թվում՝ պատվիրակման,  անձանց ուսումնասիրության հնարավոր համապատասխանության և/կամ համբավի ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկների մշակում,
  • Իրականանցնել FATCA-ի պահանջների համաձայն հաճախորդների նույնականացման տվյալների ճշգրտության մշտադիտարկում,
  • Իրականացնել այլ Համապատասխանության գործառույթներ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ։


Պահանջվող որակավորումներ
  • Բարձարագույն կրթություն տնտեսական, ֆինանսական, իրավաբանական ոլորտում և/կամ Համապատասխանության ոլորտում մասնագիտական որակավորմում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային, աուդիտորական կամ խորհրդատվական ոլորտներտում,
  • ՀՀ Բանկային օրենսդրության լավ իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն և անգլերենի լավ իմացությունը,
  • МC Office ծրագրերին տիրապետում
  • Արագ սովորելու կարողություն
  • Թիմային աշխատանքի և ազատ հաղորդակցման հմտություն
  • Բարձր պատասխանատվություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն և վերլուծական հմտություններ։
Աշխատանքի նկարագրությունը

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի Համապատասխանության մասնագետի հաստիքը համալրելու համար:

Դիմելու ընթացակարգը

Աշխատանքին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։ Վերջնանպատակը ֆինանսական ծառայությունների որակի բարձրացման միջոցով հաճախորդների ֆինանսական կյանքի պարզության և հարթ ընթացքի ապահովումն է։ 1 Բանկն աշխատում է 24/7 աշխատանքային գրաֆիկով և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում 2 Մեզ վստահում են ավելի քան 140,000 ակտիվ հաճախորդներ 3 Ֆինանսական մի շարք ցուցանիշներով գրավում է առաջատար դիրքեր բանկային համակարգում Առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ ներդրեց առանց թղթի սպասարկման, հաճախորդի հետ կնքվող պայմանագրերի լիովին թվայնացման գործընթացը։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսիստ
Errand HR Agency
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ