pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ վարկերի վերլուծաբան

FastBank

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/12/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

<Ֆասթ Բանկ> ՓԲԸ-ում առկա է Կորպորատիվ վարկերի վերլուծաբանի թափուր հաստիք:


Աշխատանքային պարտականությունները

  • Հաճախորդների վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
  • Ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
  • Հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն
  • Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
  • Ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում,
  • վարկային կոմիտեների նիստերին մասնակցություն, կարծիքների հայտնում, վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացում, վարկային փաթեթը կոմիտեի հաստատման ներկայացում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • Ֆինանսաբանկային ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ ՓՄՁ /այդ թվում գյուղատնտեսական/վարկերի գծով
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
  • Ֆինանսական հաշվետվությունների խաչաձև ստուգումների հմտությունների տիրապետում
  • ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
  •  MS office ծրագրի գերազանց իմացություն,
  •  ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Վերլուծելու ունակություն
  • Հաղորդակցվելու կարողություն,
  • Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,

Դիմելու ընթացակարգը

Աշխատանքին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։ Վերջնանպատակը ֆինանսական ծառայությունների որակի բարձրացման միջոցով հաճախորդների ֆինանսական կյանքի պարզության և հարթ ընթացքի ապահովումն է։ 1 Բանկն աշխատում է 24/7 աշխատանքային գրաֆիկով և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում 2 Մեզ վստահում են ավելի քան 140,000 ակտիվ հաճախորդներ 3 Ֆինանսական մի շարք ցուցանիշներով գրավում է առաջատար դիրքեր բանկային համակարգում Առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ ներդրեց առանց թղթի սպասարկման, հաճախորդի հետ կնքվող պայմանագրերի լիովին թվայնացման գործընթացը։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսիստ հաշվապահ
Yeremyan Group
Լրիվ դրույք
26/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Gulf Armenia
Լրիվ դրույք
24/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Ավանտա նորարարական բժշկության կենտրոն
Լրիվ դրույք
18/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
1C օպերատոր Էրեբունիում (տղա)
Yeremyan Group
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ