pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Որակի կառավարման ուղղության վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

17/12/2023

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները


  • Բանկի հաճախորդների բողոքների, դիմումների, խնդրանքների և հարցումների ուսումնասիրություն,
  • ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարից և ԿԲ-ից ստացված պատասխան գրությունների պատրաստում և ուղարկում՝ Որակի կառավարմանը վերաբերվող հարցերի մասով,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ռեեստրների վարում (բողոք-պահանջների, խնդրանքների, հարցումների, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների ռեեստրներ),
  • Եռամսյակային ամփոփ դիմում-բողոքների վերլուծության ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է որակի կառավարման, հաճախորդների բողոքների ուսումնասիրության ոլորտում),
  • MS Office, LSOFT կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ),
  • ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ բանկային գործունեության հետ առնչվող օրենքների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Որակի կառավարման ուղղության վերլուծաբան։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ
  • Աշխատավարձի տարեկան վերանայում
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ
  • Ճկուն աշխատայքային գրաֆիկ
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն


Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք,ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Որակի կառավարման ուղղության վերլուծաբան

Սահմանված դիմում հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվիՀարցազրույցին կհրավիրվեն   ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք

   

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսիստ
Errand HR Agency
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ