pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական խորհրդատու – Երևան մասնաճյուղեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

13/12/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
    • Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում,
    • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
    • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
    • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
    • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
    • Ոսկու գրավով ապահովված վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ընդունում և ստուգում,
    • VIP հաճախորդների անհատական սպասարկման իրականացում,
    • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով:

    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
      • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
      • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
      • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ,
      • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:  
      Աշխատանքի նկարագրությունը
      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

        • Մրցակցային աշխատավարձ,
        • Աշխատավարձի տարեկան վերանայում,
        • Մասնագիտական աճի հնարավորություն,
        • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
        • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
        • Բժշկական ապահովագրություն:
        Դիմելու ընթացակարգը

        Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝ Երևան մասնաճյուղեր - ֆինանսական խորհրդատու:


        Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

        Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ֆինանսական Խորհրդատու-Երևան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

         Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

        Ընկերության մասին

        Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


          *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
          *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
          *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

        Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

        Նմանատիպ աշխատանքներ

        company_logo
        Ֆինանսիստ
        Errand HR Agency
        Լրիվ դրույք
        30/05/2025
        ԴԻՏԵԼ