pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/01/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա փրայվիթ բանկինգի նոր ծառայությունների ներդրման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում, պլանավորում և իրականացում,
    • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
    • Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
    • Ներդրված ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
    • Տեխնիկական առաջանդրանքների ներկայացում գործառույթների, հաշվետվությունների ավտոմատացման համար,
    • Փրայվիթ բանկինգի տնօրինության ընթացիկ գործունեության համար օգտագործվող պարբերական հաշվետվությունների ցանկի և ձևաչափերի պատրաստում, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության վերաբերյալ պարբերական վերլուծությունների տրամադրում,
    • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդների հետ աշխատանքների բիզնես գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և արդիականացում,
    • Բանկի ծառայությունների մասով 3 լեզուներով առաջարկների պատրաստում,
    • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդների սպասարկման ամբողջ շղթայի ավտոմատացում,
    • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդներին տրամադրվող ծառայությունների զարգացման պլանի մշակում,
    • Պորտֆելային եկամտաբերության հաշվարկին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Требования
    • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթությունը ցանկալի է),
    • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է Բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
    • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
    • Մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն,
    • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
    Описание вакансии

    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային բարձր աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
      • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր:
      • Բժշկական ապահովագրություն:
      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության համակարգող

       Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


       Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Ֆինանսական բաժնի աշխատակից
      Աէրոհոմ ՍՊԸ
      Լրիվ դրույք
      13/07/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Հաշվետար/ սկսնակ
      C&F Co LLC
      Լրիվ դրույք
      12/07/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Ֆինանսական բաժնի մասնագետ
      C&F Co LLC
      Լրիվ դրույք
      12/07/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Մասնագետ-գնահատող
      Converse Bank CJSC
      Լրիվ դրույք
      11/07/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Ֆինանսական վերլուծաբան
      Yeremyan Projects
      Լրիվ դրույք
      11/07/2025
      ԴԻՏԵԼ