pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

30/06/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա փրայվիթ բանկինգի նոր ծառայությունների ներդրման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում, պլանավորում և իրականացում,
  • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
  • Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Ներդրված ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Տեխնիկական առաջանդրանքների ներկայացում գործառույթների, հաշվետվությունների ավտոմատացման համար
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության ընթացիկ գործունեության համար օգտագործվող պարբերական հաշվետվությունների ցանկի և ձևաչափերի պատրաստում, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության վերաբերյալ պարբերական վերլուծությունների տրամադրում,
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդների հետ աշխատանքների բիզնես գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և արդիականացում
  • Բանկի ծառայությունների մասով 3 լեզուներով առաջարկների պատրաստում,
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդների սպասարկման ամբողջ շղթայի ավտոմատացում,
  • Փրայվիթ բանկինգի տնօրինության հաճախորդներին տրամադրվող ծառայությունների զարգացման պլանի մշակում,
  • Պորտֆելային եկամտաբերության հաշվարկին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Требования
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է Բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
  • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
  • Մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):
Описание вакансии
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան։ Եթե համապատասախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր:
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք,ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/prodowktneri-mshakman-ew-metodabanowtyan-owghghowtyan-verlowtsaban-14?source_id=other-76

 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքի


Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսական բաժնի աշխատակից
Աէրոհոմ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար/ սկսնակ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական բաժնի մասնագետ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մասնագետ-գնահատող
Converse Bank CJSC
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Yeremyan Projects
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ