pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՓԼ/ԱՖ Ավագ Վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

29/02/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով Բանկային գործարքների, գործարար հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացում, միջազգային փոխանցումների համակարգերի միջոցով կատարվող գործարքների մոնիթորինգի իրականացնում,
  • Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարում Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով նախատեսված գործողությունների կատարման նկատմամբ հսկողություն, առկա անհամապատասխանությունների արձանագրում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Կասկածելի գործարքների բացահայտում և ներկայացում ՀՀ ԿԲ,
  • Բանկում բարձր ռիսկային հաճախորդների ուսումնասիրություն ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժակմետներում, 
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և  տրամադրում ՀՀ ԿԲ,
  • ԿԲ, արտասահմանյան թղթակից բանկերից ստացված հարցումների պատասխանների պատրաստում,
  • ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի գործընթացի կազմակերպում և դրանց գծով Բանկի ներքին իրավական ակտերի մշակման գործընթացում մասնակցություն,
  • Բանկի «Գործառնական օր» համակարգում «ՄԱԿ»-ի, «OFAK»-ի, «EU»-ի, «ԿԲ» և այլ համապատասխան ավտոմատ համեմատման շտեմարաններում տվյալների թարմացում: Ավտոմատ համեմատման շտեմարաններում առկա տվյալների հետ համեմատում, ինչպես նաև դրանց վերջնական համեմատում Sanctions Screening համակարգում, համեմատման արդյունքներով գործարքների հաստատում կամ մերժում,
  • ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում բանկի անձնակազմի ուսուցման ծրագրերի կազմման և վերապատրաստման գործընթացին մասնակցություն,
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով Բանկում գործարքների, գործարար հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացում, միջազգային փոխանցումների համակարգերի միջոցով կատարվող գործարքների և ընթացիկ մոնիթորինգի իրականացնում, գործարքի կասեցում, սառեցում և այլ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում,
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հարցերի կարգավորում:

Требования
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ՓԼ/ԱՖ կանխարգելման ուղղվածությամբ ֆինանսաբանկային ոլորտում,
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր, ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի գերազանց իմացություն:
Описание вакансии
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ ՓԼ/ԱՖ Ավագ Վերլուծաբան
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ 

ՓԼԱՖ ավագ վելուծաբան

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսական բաժնի աշխատակից
Աէրոհոմ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար/ սկսնակ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական բաժնի մասնագետ
C&F Co LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մասնագետ-գնահատող
Converse Bank CJSC
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Yeremyan Projects
Լրիվ դրույք
11/07/2025
ԴԻՏԵԼ