pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական աուդիտի բաժին - Ավագ աուդիտոր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

21/06/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի ֆինանսական ցուցանիշների, ակտիվների, պարտավորությունների կառուցվածքի վերլուծության իրականացում, հարկային հաշվառման և հաշվետվությունների ստուգում,
  • Ֆինանսական ռիսկերի, դրանց կառավարման համակարգերի վերլուծություն և գնահատում,
  • Կատարված ֆինանսական գործարքների, հաշվետվությունների ստուգում,
  • Գործառնությունների՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգում,
  • Անհրաժեշտության դեպքում կատարվելիք ֆինանսական գործարքների, գործառնությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում պլանային և ոչ պլանային ստուգումների իրականացում (որպես ստուգող խմբի անդամ, իսկ որոշ դեպքերում նաև որպես խմբի ղեկավար),
  • Ներքին աուդիտի կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • ՀՀ ԿԲ և Արտաքին աուդիտի պահանջների կատարման ստուգում,
  • Բանկի Խորհրդի և կոմիտեների կողմից տրված հանձնարարականների, Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից բացահայտված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման հետստուգումների իրականացում,
  • Ներքին աուդիտի ստորաբաժանմանն առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Ներքին աուդիտի ծառայության ղեկավարին,
  • Ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ աուդիտի ոլորտում,
  • ՀՀ ԿԲ կողմից բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար տրված վկայականը և/կամ CFA, ACCA,CIA որակավորումը ցանկալի է,
  • MS Office - լավ,
  • Հայերեն՝ գերազանց, Ռուսերեն՝ լավ, Անգլերեն՝ ցանկալի է լավ,
  • ՀՀՄՍ, Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենքների, հարկային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի իմացություն, ֆինանսա-տնտեսական գործունեության, ֆինանսական ռիսկերի վերլուծության հմտություններ:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական աուդիտի բաժնի ավագ աուդիտոր/ք. Երևան, Գ. Նժդեհ 32/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով

 https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/finansakan-aowditi-bazhni-avag-aowditor-3?source_id=other-63


 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գանձապահ՝ «Մարտունի» մասնաճյուղում 18:00-01:00 աշխատաժամանակով
FastBank
Լրիվ դրույք
19/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ-Չարենցավան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
14/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հրազդան մասնաճյուղ – Վարկային մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
14/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկային մասնագետ - Ջերմուկ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
14/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ POS ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
08/08/2024
ԴԻՏԵԼ