pagebg
Վաճառքի բաժնի ղեկավար

"Grand Candy" LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

11/05/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառքի գծով ներկայացուցիչ

Աշխատանքային պարտականությունները

<<Գրանդ Քենդի>> ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ վաճառքի բաժնի ղեկավարի հաստիքի համար:

Պահանջվող որակավորումներ
Աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատանքի նկարագրությունը
  1. Առաքման բաժնի աշխատանքի կազմակերպում և ղեկավարում,
  2. Ընկերության արտադրության և արտադրանքի իրացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերի կազմման գործընթացում բաժնի մասնակցության ապահովում, առաքման նոր շուկաների և նոր սպառողների որոշման գործընթացի ղեկավարում,
  3. Առևտրատնտեսական ինֆորմացիայի հավաքման և վերլուծության, արտադրանքի մարքեթինգային հետազոտության տվյալների բազայի ստեղծման աշխատանքների համակարգում,
  4. Թողարկվող արտադրանքների վերաբերյալ սպառողների կարծիքների, առաքման ծավալների վրա դրանց ազդեցության ուսումնասիրման աշխատանքների կազմակերպում,
  5. Սպառողների կողմից ստացված դիտողությունների արդյունքում հայտնաբերված արտադրանքի հետ կապված թերությունների վերաբերյալ տնօրենին իրազեկում, գովազդային գործունեության ղեկավարում պոտենցիալ գնորդների ինֆորմացման և առաքման շուկայի ընդլայնման նպատակով,
  6. Այլ ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցություն արտադրանքի  տեխնիկական, տնտեսական և այլ բնութագրիչների փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը արտադրանքի սպառողական որակի բարելավման և առաքման խթանման նպատակով,
  7. Արտադրանքի պահպանման, տեղափոխման և օգտագործման կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն,
  8. Արտադրանքի մանրամեծածախ  ցանցի ամենօրյա աշխատանքների վերահսկում,
  9. Տնօրենի կողմից տրված կադրային հրամանների գրանցամատյանի վարում և ծանոթացում բաժնի աշխատակիցներին,
  10. Համագործակցություն այլ ստորաբաժանումների հետ` ելնելով ծառայողական նպատակներից,
  11.  Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների իրականացում,
Դիմելու ընթացակարգը
Դիմելու համար մոտենալ <<Գրանդ Քենդի>> ՍՊ ընկերություն,  զանգահարել 010-446334,010-446383 հեռախոսահամարներով, կամ ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ. հասցեին:
Ընկերության մասին