pagebg
Իրավաբան

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/05/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Իրավական

Աշխատանքային պարտականությունները

Իրավաբանական փաստաթղթերի պատրաստում, վերանայում և վերլուծություն
Օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկում և դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում
Ընկերության ներքին կանոնակարգերի մշակման աջակցություն
Պայմանագրերի կազմում, վերանայում և խորհրդատվություն պայմանագրային հարցերում
Միջազգային փաստաթղթերի վերլուծություն և վերանայում
Իրավաբանական խորհրդատվություն ընկերության ղեկավարությանը և բաժիններին
Ռիսկերի վերլուծություն և իրավական լուծումների առաջարկում։

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն իրավաբանական կրթություն
Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է՝ կորպորատիվ իրավունքի ոլորտում)
ՀՀ օրենսդրության լավ իմացություն
Գերազանց հայերեն գրավոր և բանավոր խոսք, նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում և դիսկրետություն
Համակարգչային հմտություններ (MS Office, իրավաբանական հարթակներ՝ Arlis, Irtek, Court.am և այլն)։



Աշխատանքի նկարագրությունը
Errand HR Agency-ի գործընկեր՝ էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունը, փնտրում է՝ պատասխանատու և փորձառու իրավաբանի, ով կմիանա թիմին՝ ապահովելու իրավաբանական աջակցություն ընկերության գործունեության ողջ շրջանակում։

Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: