pagebg
Անվտանգության աշխատակից

Ուսանողի Տուն

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

10/06/2025

Աշխատավարձ`

100,000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Անվտանգություն

Նախընտրելի տարիք`

Սկսած 24

Աշխատանքային պարտականությունները

🔹 Ուսանողների հետ աշխատել, աջակցել նրանց համայնքային ծրագրերի իրականացման գործընթացում
🔹 Գիշերային հերթապահություն՝ ապահովելով ուսանողների անվտանգությունը և տարածքի կարգ ու կանոնը
🔹 Ուշադիր լինել ուսանողների կարիքներին, աջակցել նրանց արտաժամյա հարցերում
🔹 Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքել
🔹 Մասնակցել ծրագրերի համակարգման գործընթացին և աջակցել թիմին։

Աշխատանքը 4 օրյա գրաֆիկով է` 19:00 - 10:00 (հաջորդ օրվա)՝ 24 տարեկանից բարձր տղաների համար։ Կդիտարկվեն նաև ավարտական կուրսերի ուսանողներ։

Պահանջվող որակավորումներ
✅ Պատասխանատվության բարձր զգացում
✅ Ուշադրություն մանրուքներին և արագ կողմնորոշվելու ունակություն
✅ Հաղորդակցման, կոնֆլիկտներ հարթելու և թիմում աշխատելու հմտություններ,
✅ Համայնքային/մարզային ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածություն և աշխատելու պատրաստակամություն
✅ Նախընտրելի է՝ փորձ ուսանողների, երիտասարդների կամ սոցիալական ծրագրերի հետ աշխատելու մեջ

Աշխատանքի նկարագրությունը

Կրթական կազմակերպության համար փնտրում ենք գիշերային հերթափոխով համակարգման թիմակից

Թիմում ներգրավվելով՝ հնարավորություն կստանաք՝


Մասնակցել Հայաստանի լավագույն մասնագետների և գործարարների սեմինարների և քննարկումների,

Այցելել Հայաստանի խոշոր կազմակերպություններ,

Արշավել Հայաստանով,

Ձեռք բերել կապեր տարբեր կազմակերպությունների թոփ մենեջերների հետ,

Զարգացնել փափուկ հմտությունները,

Օգտվել Ուսանողի Տան գրադարանից,

Օգտվել կազմակերպության այլ կառույցների ծառայություններից։

Դիմելու ընթացակարգը
Կարող եք զանգահարել 098827119 հեռ․ համարով կամ ուղարկել Ձեր CV-ն [email protected] էլ․ հասցեին։
Ընկերության մասին

Ուսանողի Տունը ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ է մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար։ Նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար ստեղծել ինքնակրթության, ինքնազարգացման հարթակ՝ կազմակերպելով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ գործարարների և խոսնակների հետ, այցեր տարբեր կազմակերպություններ, և դրա միջոցով խթանել մարզերի զարգացմանը կրթված և մրցունակ ներուժ ունենալու շնորհիվ։ Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։