pagebg
Հյուրանոցի ադմինիստրատոր

Children of Armenia Fund (COAF)

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

19/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Տուրիզմ, Հյուրանոցային գործ

Աշխատանքային պարտականությունները

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (50%)

  • Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
  • Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգրիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
  • Ընդունել վճարումներ՝ հետևելով սահմանված ֆինանսական ընթացակարգերին։
  • Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
  • Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները։
  • Սերտորեն համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ երաշխավորելու, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։

Տեղեկության կառավարում  (35%)

  • Արձագանքել հարցումներին և տրամադրել համալիր տեղեկատվություն հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ։
  • Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)

  • Ներկայացնել նորարարական առաջարկներ՝ նպաստելու ընդունարանի ծառայությունների շարունակական կատարելագործմանը։


Требования

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Միջոցառումների համակարգողի անմիջական առաջնորդությամբ։ 


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.


ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավո խոսքին։
  • Համակարգչային ծրագրերին (Ms Office, GSuite համակարգ), հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։


ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
  • Հաճախորդների հետ հաղորդակցվել արդյունավետ և բարձր մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
  • Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։


ԴՈՒ ԼԻՆԵՍ 

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Սոցիալապես պատասխանատու:
  • Շարունակական կրթության գաղափարի կրող:
  • Պատասխանատու և հաշվետու:
Описание вакансии

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես համապատասխան փորձ և փնտրում ես հնարավորություն միանալու այնպիսի թիմի, որը համադրում է բարձրակարգ սպասարկումն ու սոցիալական ազդեցությունը, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում  ադմինիստրատորի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․


Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին՝ անցնելով հետևյալ հղումով 👉
🔗 Դիմել այստեղ

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից։

Ընկերության մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներգնա Տուր Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Արտագնա Տուր Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ