pagebg
Մանրէաբան

Talent Bridge Armenia

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/10/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Արտադրություն

Նախընտրելի տարիք`

18 - 55

Աշխատանքային պարտականությունները

  • Հումքի, միջանկյալ և վերջնական արտադրանքի մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ սննդամթերքի անվտանգության նորմերի համաձայն,
  • Կաթնամթերքի համապատասխանության ստուգում մանրէաբանական ցուցանիշների՝ ըստ ներպետական և միջազգային ստանդարտների,
  • Կաթի, սարքավորումների և արտադրական միջավայրերի մանրէաբանական հետազոտություն և վերահսկում՝ կանխարգելելով խաչաձև աղտոտման ռիսկերը,
  • Մանրէաբանական վերլուծությունների հաշվետվությունների և փաստաթղթերի պատրաստում, լրացում և ղեկավարությանը ներկայացում,
  • Շեղումների վերլուծություն և ներգրավվածություն խնդիրների վերծանման ու կանխարգելման գործընթացներում,
  • Որակի վերահսկման և արտադրության բաժինների հետ համագործակցում,
  • Աշխատանքային անվտանգության և լաբորատոր հիգիենայի կանոնների պահպանում,
  • Ամենօրյա նմուշառում և դրանց մանրէաբանական հետազոտություն,
  • Ախտահանիչ նյութերի պատրաստում և դրանց ճիշտ օգտագործման վերահսկում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն կենսաբանության, մանրէաբանության կամ սննդի հիգիենայի ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սննդարդյունաբերության լաբորատորիայում՝ որպես մանրէաբան,
  • Մանրէաբանական վերլուծության մեթոդների, սննդի մանրէաբանության և սանիտարահիգիենիկ պահանջների խոր իմացություն,
  • Լաբորատոր սարքավորումներով աշխատանքի հմտություն (թերմոստատ, ավտոկլավ, մանրադիտակ, կշեռք, մագնիսային խառնիչ և այլն),
  • Լաբորատոր փաստաթղթերի վարման և հաշվետվությունների կազմման փորձ,
  • Մանրամասնություններին ուշադրություն, ճշգրտություն, կարգապահություն և բարձր պատասխանատվություն, ISO 22000 / HACCP համակարգերի իմացություն։

Աշխատանքի նկարագրությունը

Մեր գործընկեր կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունում աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին։ Մենք ստեղծում ենք հարմարավետ և ոգեշնչող միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է աճել՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական տեսանկյունից։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Talent Bridge-ը նորարարական Մարդկային ռեսուրսների կառավարման աութսորս կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել արդյունավետ կամուրջ բիզնեսների և բարձրորակ ՄՌԿ լուծումների միջև։ Մեր առանձնահատկությունն է մասնագիտացված և անհատականացված ծառայությունների մատուցումը՝ հիմնված յուրաքանչյուր կազմակերպության յուրահատուկ պահանջների և զարգացման ռազմավարության վրա։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Բանվորուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
25/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Բանվոր
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
25/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հագուստի տեսակավորող
HireCrew
Լրիվ դրույք
08/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Պատվերների գրանցման օպերատոր
Օվալ պլաստիկ ՍՊԸ
Լրիվ դրույք
03/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Կահույքագործ
Դարոյնք ՍՊԸ
Ազատ գրաֆիկ
01/10/2025
ԴԻՏԵԼ