pagebg
Ընդունարանի աշխատակից

STELLAR HOTELS

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/10/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տուրիզմ, Հյուրանոցային գործ

Աշխատանքային պարտականությունները

  • Ողջունել հյուրերին, գրանցել ու դուրս գրել (check-in & check-out), տրամադրել սենյակի բանալիները և բացատրել հյուրանոցի կանոնները,
  • Ստանալ վճարումներ հյուրերից և կատարել անհրաժեշտ ծրագրային ձևակերպումներ,
  • Ժամանակին և սիրալիր արձագանքել հյուրերի հարցերին և բողոքներին,
  • Աջակցել հյուրերին տեղայնքում կողմնորոշվելու, ժամանցը կազմակերպելու ու տեսարժան վայրերը բացահայտելու հարցերում,
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ հյուրանոցի չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:

Պահանջվող որակավորումներ

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Microsoft Օffice-ի իմացություն,
  • Ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն,
  • Ճկուն և արագ արձագանքելու ունակություն,
  • Բարյացակամություն և բարեվարքություն,
  • Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքի նկարագրությունը

Տվյալ աշխատանքի համար կարևոր է նաև անգլերենի և ռուսերենի իմացությունը։ Ստելլար հյուրանոցների ցանցին (Նացիոնալ Հյուրանոց, Ռոյալ Պլազա Հյուրանոց, Նորթ Ավենյու Հյուրանոց, Սֆերա Հյուրանոց, Ալպինա Ռեզորթ ) անհրաժեշտ են ընդունարանի աշխատակիցներ Երևանի հյուրանոցներում աշխատելու համար:

Աշխատանքային գրաֆիկ` հերթափոխային 12 ժամյա։

  • Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ,
  • Անձնակազմի համար նախատեսված սնունդ․ սուրճի թեյի հյուրասիրություն,
  • Համազգեստ,
  • Աշխատակիցների համար նախատեսված լոյալության ծրագիր ցանցի ներսում գործող հյուրանոցների և ռեստորանների համար,
  • Կարիերայի աճի հնարավորություն ցանցում։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: 
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՌԴ Կրասնոդարի և հարակից քաղաքներում, ԱՊՀ երկրներում և ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Արտագնա Տուր Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
12/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ներգնա Տուր Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
12/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Hotel Manager
STELLAR HOTELS
Լրիվ դրույք
18/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Խոհարար նախաճաշի մատուցման համար (հյուրանոցում)
Horizon Hotels
Կես դրույք
18/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ընդունարանի աշխատակից
Horizon Hotels
Լրիվ դրույք
18/09/2025
ԴԻՏԵԼ