pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Օպերատոր-գանձապահ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/11/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է փորձառու և drive-ով օպերատոր-գանձապահի` հաճախորդների կարիքների բացահայտման և սպասարկման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

Պարտականություններ՝

  • պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
  • հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
  • հաճախորդների սպասարկման իրականացում,
  • բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն, բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,
  • հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • արագ սովորելու ցանկություն և ունակություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ»: 
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար-օպերատոր
V.A.S. Group LLC
Լրիվ դրույք
28/11/2025
ԴԻՏԵԼ