pagebg
Վաճառքի վերլուծաբան

Ekoprof LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/02/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով վաճառքի վերլուծաբանի։

Աշխատանքային պարտականությունները

  • Մշակել վաճառքի ռազմավարական առաջնայնությունները և գործողությունները, կառավարել իրականացման գործընթացը,
  • Կառավարել ընկերության վաճառքի գործունեությունը` պլանավորում, կազմակերպում, առաջնորդում, վերահսկում,
  • Ուսումնասիրել շուկան, վերլուծել և ներկայացնել առաջարկներ,
  • Վերահսկել վաճառքի ծավալները և վերլուծել արդյունքները,
  • Վերահսկել կրեդիտի և վաճառված ապրանքի գումարի շարժը,
  • Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, MS Office (Power BI, Power Query) փաթեթի վարժ իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հմտություն,
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]  :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Էկոպրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, տան ներքին հարդարման պլաստիկ դեկորատիվ պարագաների արտադրության առաջատար գործարաններից, որտեղ սեփական նախագծերով և ներկրված բարձրորակ հումքից արտադրվում են բարձրորակ պրոֆիլներ, շրիշակներ և խողովակներ։ Բազմազան տեսականին, բարձր որակը, գունային լայն գամման և գնային ճկուն քաղաքականությունը «Էկոպրոֆ» ընկերության գլխավոր այցեքարտերն են։ Հայկական և միջազգային շուկայում ներկայանում է «Կոմֆորտ» ապրանքանիշով։ Շնորհիվ բարձրակարգ մասնագետների, ժամանակին համընթաց թարմացվող նորագույն տեխնոլոգիաների և իհարկե էկոլոգիապես անվնաս և բարձրորակ հումքի, այսօր «Էկոպրոֆ» ընկերությունը ունի շուրջ 200 արտադրատեսակ՝ իրենց բազմազան չափսերով և գույներով։ Այսօր ընկերությունն ունի շուրջ 350 աշխատակից, և այս թիվը շարունակում է աճել ամեն ամիս: Էկոպրոֆը իր ուրույն տեղն ունի միջազգային շուկայում և տարեցտարի ընդլայնվում է ընկերության աշխարհագրությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած ՝«Ոչ թե խոսքով, այլ գործով» բանաձևին ։ ՀՀ խոշորագույն հարկատուներից է։ Սոցիալական տարբեր ծրագրերով մշտապես նպաստում է Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կատեգորիայի մենեջեր
Gulf Armenia
Լրիվ դրույք
23/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Սուպերմարկետի մենեջեր
Նոր Զովք
Լրիվ դրույք
23/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի մասնագետ
Spayka LLC
Լրիվ դրույք
23/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառող-խորհրդատու
ԴՈՄՈՒՍ
Լրիվ դրույք
23/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի կրտսեր վերլուծաբան
Բեկոն Պրոդուկտ
Լրիվ դրույք
22/02/2026
ԴԻՏԵԼ