pagebg
Գլխավոր հաշվապահ

ԱՐՄՈՍ ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

24/02/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

ARMOS ընկերությունը փնտրում է փորձառու Գլխավոր հաշվապահ։

Աշխատանքային պարտականությունները

  • Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ամբողջական հաշվառման կազմակերպում և վերահսկում ՀՀ օրենսդրության համաձայն,
  • Գործող օրենսդրության և հաշվապահական ստանդարտների համաձայն հաշվապահական հաշվառման վարում,
  • Ընկերության ֆինանսական և հարկային հաշվետվությունների ժամանակին ու ճշգրիտ կազմավորում և ներկայացում,
  • Հարկային օրենսդրության, աշխատանքային օրենսգրքի և այլ նորմատիվ ակտերի պահպանում և կիրառում,
  • Հարկային մարմինների և այլ պետական կառույցների հետ փոխգործակցության ապահովում,
  • Ընկերության ակտիվների, պարտավորությունների և կապիտալի հաշվառման ճիշտ կազմակերպում,
  • Աշխատավարձերի, պարգևավճարների և այլ վճարումների հաշվարկ և վերահսկում,
  • Տնօրենին  անհրաժեշտ հաշվետվությունների և առաջարկությունների տրամադրում,
  • Հաշվապահական ծրագրերի (1C, ՀԾ) արդյունավետ օգտագործման ապահովում,
  • Ընկերության ներքին հաշվապահական քաղաքականության մշակում և իրագործում,
  • Ֆինանսական ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցման առաջարկությունների ներկայացում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահություն, ֆինանսներ կամ հարակից ոլորտ,
  • Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում պարտադիր է,
  • 1C 8.3 և ArmSoft ծրագրերի գերազանց իմացություն,
  • Հարկային օրենսդրության գերազանց տիրապետում,
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և խնդիրների լուծման հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Դիմելու ընթացակարգը

📩 Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել՝ [email protected] էլ․ հասցեին։
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«ARMOS» ապրանքանիշը հայկական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1991 թվականին և ավելի քան 30 տարի ունի բարձր վարկանիշ։ Բրենդի հիմնադիրը բժիշկ-օրթոպեդ Արմեն Մուրադյանն է, ում հիմնական նպատակն էր ստեղծել  աշխարհի ամենամրցունակ արտադրանքներից մեկը։  «Armos»-ն իր հաճախորդներին առաջարկում է իտալական բաձրակարգ նյութերից պատրաստված ձեռագործ կոշիկներ, բաճկոններ, պայուսակներ և աքսեսուարներ՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Ակտիվ աշխատանքներ

company_logo
Հավաքագրման մասնագետ
ԱՐՄՈՍ ՍՊԸ
Լրիվ դրույք
24/02/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
24/02/2026
ԴԻՏԵԼ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաճախորդների գործառնական սպասարկման բաժնի մասնագետ
Մելլաթբանկ ՓԲԸ
Լրիվ դրույք
20/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Դիլինգ բաժնի մասնագետ
Մելլաթբանկ ՓԲԸ
Լրիվ դրույք
20/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար-օպերատոր
Gulf Armenia
Լրիվ դրույք
20/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ
՛՛ՏՈՐ՛՛ ՍՊԸ
Լրիվ դրույք
12/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Սկսնակ հաշվապահ
ԴՈՄՈՒՍ
Լրիվ դրույք
09/02/2026
ԴԻՏԵԼ