pagebg
Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավար

Alpha Food Service LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Առաքում, բեռնափոխադրում

Աշխատանքի նկարագրությունը

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը փնտրում է Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու լոգիստիկայում ավտոմատ կառավարման մեխանիզմների ներդրման և  իր ենթակայության ստորաբաժանումներում արդյունավետության մշտական բարձրացման համար։

Աշխատանքային պարտականությունները

  • Ոլորտի միջազգային, լավագույն փորձի կիրառմամբ, Ընկերության բիզնես նպատակներին համապատասխան, լոգիստիկ շղթայի արդյունավետության բարձրացում,
  • Լոգիստիկայի ավտոմատացման և կառավարման WMS (Warehouse Management System) և TMS (Transportation Management System) ծրագրային համակարգերի  ներդրման, բիզնես գործընթացների նկարագրման և իրականացման վերահսկողություն։ Համակարգի օպտիմիզացիա, տեխնիկական խնդիրների ձևակերպում և իրականացման վերահսկողություն,
  • Լոգիստիկ ծախսերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում՝ ապահովելով ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների գործառույթների ժամանակին, ճշգրիտ և որակյալ կատարումը,
  • Բյուջեների կազմում և վերահսկողություն բոլոր ենթաբաժինների համար,
  • Լոգիստիկայի դեպարտամենտի համար KPI-ների (հիմնական արդյունավետության ցուցանիշների) մշակում և ներդնում,
  • Ապրանքի ձեռքբերման և լոգիստիկ շղթայի բոլոր օղակների արդյունավետ կառավարում,
  • Փոխադրման եղանակների և երթուղիների որոշում՝ հաշվի առնելով արագությունը, արժեքը և անվտանգությունը,
  • Պահեստային տարածքի օպտիմալ օգտագործման,  ապրանքների ընդունման, տեղաբաշխման, կոմպլեկտավորման, բացթողնման գործընթացների մշտադիտարկում և արդյունավետության բարձրացում,
  • Առաքման երթուղիների  և ժամկետների օպտիմիզացիա, նվազագույնի հասցնելով առաքման ծախսերն ու ժամկետները,
  • Ապրանքների վերադարձի, ընդունման և մշակման, դուրսգրման կարգերի ստեղծում, ներդրում, մշտադիտարկում և արդյունավետության բարձրացում,
  • Ավտոտրանսպորտի և տեխնիկական միջոցների պահպանման, օգտագործման, ժամանակին սպասարկման, վերանորոգման և ապահովագրման վերահսկողություն,
  • Տրանսպորտատեխնիկական միջոցների սպասարկման ծախսերի օպտիմիզացիա։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ բիզնեսի կամ կառավարման ոլորտում),
  • Առնվազն 3 տարվա համարժեք աշխատանքային փորձ,
  • Կառավարման գիտելիքներ, հմտություններ,
  • Համակարգչային հաստատուն գիտելիքներ (WMS/TMS համակարգերով աշխատանքային փորձը ցանկալի է),
  • նոր ծրագրերի կիրառումը արագ յուրացնելու ունակություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում,
  • Վերլուծական հմտություններ,
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում,
  • Աշխատանքային կարգապահություն և կազմակերպվածություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Մեր մասին

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Մեր արժեքները

Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր ակնկալիքներին համարժեք արդյունք։

  • Մենք հասկանում ենք հաճախորդների կարիքները և տրամադրում համապատասխան, արժեքավոր և ավարտուն պրոդուկտ։
  • Տիրապետում ենք փորձառության և ոլորտային գիտելիքի՝ ապահովելով որակյալ խորհրդատվություն և սպասարկում։
  • Կարևորում ենք անհատական մոտեցումը՝ ձևավորելով վստահելի, երկարաժամկետ հարաբերություններ։
  • Մատակարարում ենք մշտապես առկա, ճշգրիտ և ժամանակին առաքված ապրանք՝ պահելով բարձր որակի ստանդարտները։
  • Հետևում ենք միջազգային թրենդներին՝ ներմուծելով նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ և գիտելիք։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Ակտիվ աշխատանքներ

company_logo
Առաջխաղացման բաժնի ղեկավար
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես ասիստենտ
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Իրավաբան
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
06/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
06/03/2026
ԴԻՏԵԼ