Alpha Food Service LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
23/03/2026
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Մագիստրոսի կոչում
Կատեգորիա`
Վարչական/Գրասենյակային
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը փնտրում է բիզնես ասիստենտի, ում հիմնական պարտականությունն է՝ ազատել ղեկավարին տեխնիկական, կազմակերպչական բնույթի աշխատանքներից, համակարգել ղեկավարի հանդիպումներն ու այլ անձնական կազմակերպչական բնույթի աշխատանքները՝ խնայելով նրա ժամանակը, նպաստել ղեկավարի արդյունավետության բարձրացմանը։
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Մեր մասին
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
Մեր ուղին
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մեր նպատակը
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։
Մեր արժեքները
Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր ակնկալիքներին համարժեք արդյունք։