pagebg
Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ

Ameriabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

29/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում առկա և պոտենցիալ հաճախորդներին, ինչպես նաև հեռահար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat), ինտերնետ բանկ և այլն) ստացվող հարցումների մշակում, խաչաձև վաճառքների իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի:

Աշխատանքային պարտականությունները

  • Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:
  • Տրամադրել համապարփակ խորհրդատվություն Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ:
  • Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների խաչաձև վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով:
  • Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:
  • Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում:
  • Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված այլ փոփոխությունների հետ:
  • Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է,
  • Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն,
  • Հաղորդակցական հմտություններ,
  • Ճնշման տակ աշխատելու ունակություն,
  • Բանակցություններ վարելու հմտություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն,
  • Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • MS Office փաթեթի տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացություը կդիտվի որպես առավելություն։

Ընկերության մասին

Ameriabank is a corporate bank with integrated investment-banking and a limited number of retail banking services. The united team of Ameriabank and Ameria Group Companies provides individual financial-banking solutions. We carve out paths for improvement of your business and lifestyle, via both traditional and alternative, hyper-advanced banking technologies.

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար-օպերատոր
Gulf Armenia
Լրիվ դրույք
24/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Yeremyan Group
Լրիվ դրույք
20/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ հաշվապահ
Yeremyan Group
Լրիվ դրույք
19/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շրջիկ վարկային մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ռիսկերի կառավարման բաժնի աշխատակից
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ