pagebg
Անշարժ գույքի գործակալ

Hasce.am

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/04/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Անշարժ գույք

Աշխատանքի նկարագրությունը

Անշարժ գույքի վարձակալությամբ և վաճառքներով զբաղվող ընկերությունը հրավիրում է էներգետիկ և նպատակասլաց անշարժ գույքի գործակալների՝ միանալու դինամիկ և զարգացող թիմին։

Մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր պատրաստ են կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ, արդյունավետ իրականացնել B2C համագործակցություն և ապահովել գործարքների ամբողջական կազմակերպում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում։

Աշխատանքային պարտականությունները

  • Հաճախորդների և գույքի սեփականատերերի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության կառուցում,
  • Նոր հաճախորդների ներգրավում (սառը զանգեր, ակտիվ վաճառք, ցանցային աշխատանք),
  • Գործարար կապերի զարգացում,
  • Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն,
  • Գույքի պրոֆեսիոնալ ներկայացում, ցուցադրությունների կազմակերպում և վարում,
  • Բանակցությունների վարում և գործարքների արդյունավետ իրականացում,
  • Պայմանագրերի նախապատրաստում և իրավական գործընթացների համակարգում:

Պահանջվող որակավորումներ

  • Անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Վաճառքի և բանակցային հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և արդյունքակենտրոն որոշումներ ընդունելու ունակություն,
  • Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում,
  • Դրական, նախաձեռնողական և թիմային մտածելակերպ:

Դիմելու ընթացակարգը


Աշխատանքին դիմելու համար կարող եք նաև լրացնել հետևյալ ձևաթուղթը Լրացնել

Ընկերության մասին

Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png