page_bg
Դեմ առ դեմ հարցազրուցավար

Այ Էմ Ար

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/07/2026

Աշխատանքի տեսակը`

Ազատ գրաֆիկ

Կրթություն`

Միջնակարգ

Ոլորտ`

Գովազդ,Մարքեթինգ, PR

Նախընտրելի տարիք`

Սկսած 17

Աշխատանքի նկարագրությունը

Դեմ առ դեմ հետազոտությունների բաժնի հարցազրուցավարի հիմնական նպատակը յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում որակյալ և մեծ քանակով հարցումների իրականացումն է` ըստ կազմակերպության կողմից ընդունված ստանդարտների և ընթացակարգի։

Աշխատանքային պարտականությունները

  • Մասնակցել ծրագրերի հրահանգավորումներին, ծանոթանալ բոլոր սկզբունքներին, նրբություններին և պահանջներին,
  • Իրականացնել որակյալ և մեծ քանակով հարցումներ,
  • Պահպանել հարցվողների ընտրության սկզբունքները՝ ըստ ծրագրում սահմանված չափանիշների,
  • Յուրականչյուր աշխատանքային օրվա ավարտին ուղղարկել իրականացված հարցումների տվյալների բազան, կոնտակտային և երթուղային թերթիկները,
  • Գրասենյակ մոտենալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ`ճիշտ օրերի և ժամերի, առանց ուշացումների,
  • Աշխատանքի իրականացման ընթացքում պահպանել ընկերության կողմից սահմանված վարվելակերպի կանոններն ու էթիկական նորմերը,
  • Ապահովել տվյալների գաղտնիությունը՝ ըստ կազմակերպության որդեգրած քաղաքականության,
  • Կազամկերության կողմից տրամադրված գույքը (պլանշետ) օգտագործել անվնաս և միայն աշխատանքային նպատակներով։

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Գերազանց տիրապետում հայերենին՝ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր,
  • Հստակ և համոզիչ խոսքի կարողություն՝ հարցերի չեզոք ձևակերպմամբ,
  • Հաղորդակցման հմտություններ և ակտիվ լսելու ունակություն,
  • Տեխնիկական հմտություններ՝ ըստ ծրագրում կիրառվող հարցումների իրականացման հարթակի,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Տեղանքում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հետադարձ կապի տրամադրման հմտություններ,
  • Պլանավորման և կազմակերպման հմտություններ,
  • Ճկունություն և հարմարվողականություն:

Դիմելու ընթացակարգը


Ընկերության մասին

IMR-ը առաջատար մարքեթինգային հետազոտական ընկերություն է հայաստանյան շուկայում, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ որպես «Marketing Communications» ՍՊԸ։ 2010 թվականին, նպատակ ունենալով հայկական շուկա բերել մարքեթինգային հետազոտությունների միջազգային չափանիշները, ընկերությունը վերաբրենդավորվել և դարձել է imrTM։ IMR-ը ESOMAR համայնքի անդամ է և գործում է՝ հետևելով ICC/ESOMAR-ի Մարքեթինգային և Սոցիալական Հետազոտությունների Միջազգային Վարքականոնին (Code of Marketing and Social Research Practices)։ Որակի չափանիշները պահպանվում են միջազգային նորմերին համապատասխան։ Հաճախորդների կողմից իրականացվող ներքին աուդիտների հաջող անցումը և տվյալների 99.8% ճշգրտության ապահովումը մեր ընկերության գործունեության կայուն և բնորոշ արդյունքներից են։

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp