page_bg

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/07/2026

Աշխատավարձ`

250000-300000

Աշխատանքի տեսակը`

Այլ

Սեռ`

Արական

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Ոլորտ`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Նախընտրելի տարիք`

20 - 40

Աշխատանքի նկարագրությունը

«Էլիտ» սրճարանը հրավիրում է աշխատանքի արական սեռի խոհարարների՝ միանալու մեր ընկերասեր և պրոֆեսիոնալ թիմին։

Աշխատանքային պարտականությունները

    • Պատրաստել հոթ-դոգներ, սենդվիչներ, ֆրի և այլ տաք ու սառը խորտիկներ,
    • Ապահովել պատրաստվող ուտեստների բարձր որակը և ներկայացման պատշաճ տեսքը,
    • Հետևել բաղադրատոմսերին և պատրաստման չափանիշներին,
    • Պահպանել սննդամթերքի պահպանման և օգտագործման կանոնները,
    • Ապահովել աշխատավայրի մաքրությունն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը,
    • Ճիշտ օգտագործել խոհանոցային սարքավորումներն ու պարագաները,
    • Ապահովել պատվերների ժամանակին և որակյալ պատրաստումը,
    • Աշխատել թիմային միջավայրում և պահպանել ներքին կարգապահությունը։ 
  • Պահանջվող որակավորումներ

    • Աշխատանքային փորձը խոհարարության ոլորտում ցանկալի է,
    • Հոթ-դոգների, սենդվիչների, ֆրիի և այլ արագ պատրաստվող խորտիկների պատրաստման հմտություններ,
    • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
    • Մաքրասիրություն և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ունակություն,
    • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
    • Կարգապահություն և բարեխիղճ մոտեցում աշխատանքին։

    Ընկերության մասին

    Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում 14 բենզալցակայաններ, նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց հարմարավետ սպասասրահ-սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։

    Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)

    Դիմել

    Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

    Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

    Ակտիվ աշխատանքներ