page_bg

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Ավանտան աշխատանքի է հրավիրում խելացի, պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ հաշվետարի թափուր հաստիքը համալրելու համար։ 

Աշխատանքային պարտականությունները

  • Հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ընդունում, ստուգում և գրանցում հաշվապահական ՀԾ ծրագրում,
  • Վաճառքների ձևակերպում և գրանցում ՀԾ ծրագրում՝ ըստ հաստատված փաստաթղթերի,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում և համապատասխանեցում հաշվապահական ծրագրում,
  • Հարկային հաշիվների կազմում հարկային ծրագրում և դրանց արտացոլում ՀԾհամակարգում,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և պատշաճ փաստաթղթաշրջանառության վարում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
  • Աշխատանքային փորձ ցանկալի է,
  • MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես Excel),
  • ՀԾ-ի իմացություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Ընկերության մասին

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp