page_bg
Կենցաղային տեխնիկայի վաճառքի խորհրդատու

«Նոր Տուն» խանութների ցանց

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

19/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Ոլորտ`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

«Նոր Տուն» խանութ-սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի մանր կենցաղային տեխնիկայի վաճառքի խորհրդատուների։

Հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան 5/1:


  • Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ,
  • Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ,
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն,
  • Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ,
  • Զեղչային փաթեթներ աշխատակիցների համար։

Աշխատանքային պարտականությունները

  • Մանր կենցաղային տեխնիկայի (թեյնիկներ, արդուկներ, փոշեկուլներ, բլենդերներ, մսաղացներ, սուրճի ապարատներ և այլն) ներկայացում և վաճառք,
  • Հաճախորդների դիմավորում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան ապրանքի առաջարկում,
  • Ապրանքների տեխնիկական բնութագրերի, գործառույթների և առավելությունների ներկայացում,
  • Երաշխիքային պայմանների և օգտագործման կանոնների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • Ընկերության ակցիաների, զեղչերի և հատուկ առաջարկների ներկայացում հաճախորդներին։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (ցանկալի է),
  • Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու հմտություններ,
  • Պատասխանատվություն և ճշգրտություն։

Ընկերության մասին

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp