
Ardshinbank CJSC
Վայրը`
Հայաստան,Մասիս
Վերջնաժամկետ`
22/05/2022
Աշխատավարձ`
N/A
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
·
Հաշվետեր և ոչ հաշվետեր
Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի,
որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամարկղային
գործառնությունների իրականացում,
·
Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
·
Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,
որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
·
Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
·
Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
·
Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին
համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
·
Կոմունալ վճարումների ընդունում և կատարում,
·
Քարտային հաշիվների
սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի
տվյալների փոփոխություն,
·
Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
·
Վարկերի,
ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
·
Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
·
Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:
·
Բարձրագույն
կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությանը նախընտրելի է),
·
Վերջին 3
տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ
ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
·
Հայերենի գերազանց
իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
·
MS Office, LSoft կամ համանման ծրագրերի
իմացություն:
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Սպասարկող մասնագետ-Մասիս”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Մայիսի 22-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։
* Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
* Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
* Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: