pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/07/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Օպերատորների հմտություններին համապատասխան օպերատորների խմբերի բաժանում և հաճախորդների հեռախոսազանգերի սպասարկման կազմակերպում և կառավարում,
Մշակված սեղմագրերի հիման վրա հաճախորդներին ելից զանգերի կազմակերպում և կառավարում,
Կոմունիկացիոն կենտրոն մուտք եղած ամբողջ տեղեկատվության մշակման, սպասարկման և վերահասցեագրման գործընթացի կազմակերպում և կառավարում ,
Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների բարելավմանը ուղղված առաջարկությունների ներկայացում,
Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքներին վերաբերվող բոլոր տեսակի հաշվետվությունների ձևավորում, վերլուծում և ներկայացում,
Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների օպտիմալացման, հաճախորդների՝ բանկային ծառայությունների նկատմամբ պահանջմունքների բավարարման, ինչպես նաև վաճառքների գծով KPI-ների կատարման ապահովում,
Ցանցում առաջացած հերթերի կառավարում,
Կոմունիկացիոն կենտրոնի աշխատակիցների մասնագիտական համապատասխանությանը վերաբերվող առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,
Ներկայացված սկրիպտերի հիման վրա ձայնային հայտարարությունների պատրաստման կազմակերպում և հաճախորդներին ներկայացում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ առևտրային բանկում կամ այլ կազմակերպությունների կոմունիկացիոն կամ զանգերի կենտրոններում հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ, նախընտրելի է 1 տարին` ղեկավար պաշտոնում,
Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
MS Office,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) ,
Բանկային օրենսդրության ընդհանուր, բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների,  գործարար էթիկայի կանոնների խորացված իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ             ք. Երևան

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 5-ը:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվապահ
Վերնական գրուպ
Լրիվ դրույք
22/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ազդարարման համակարգերի մասնագետ
Evocabank CJSC
Կես դրույք
15/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
V.A.S. Group LLC
Լրիվ դրույք
15/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր Հաշվապահ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
08/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ