pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գրավների ձևակերպման և ուղեկցման խմբի մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/10/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Հաճախորդների հետ Երևան քաղաքի նոտարկան գրասենյակներում պայմանագրերի ստորագրում,
    • Գրավի իրավունքի գրանցում Պետական լիազոր մարմիններում,
    • Մահացած հաճախորդների վերաբերյալ նոտարներին ուղղված գրությունների պատրաստում,
    • Գրավադրված գույքին առնչվող նամակների, տեղեկանքների, համաձայնությունների, գրավների նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գրությունների և այլ գրագրությունների պատրաստում,
    • «Գործառնական օր» և այլ միջավայրերում վարկային գործառնություններին առնչվող տվյալների ներմուծում, փոփոխում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
    • Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ:


    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն կրթություն/Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանող,
      • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում փորձը նախընտրելի է),
      • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
      • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ):
      Աշխատանքի նկարագրությունը

      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գրավների ձևակերպման և ուղեկցման խմբի առաջատար մասնագետ/ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային բարձր աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
      • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն:

      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով` Գրավների ձևակերպման և ուղեկցման խմբի մասնագետ

      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Գրավների ձևակերպման և ուղեկցման խմբի մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

       Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս ծրագրի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

      Ընկերության մասին

      Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      30/04/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
      Evocabank CJSC
      Լրիվ դրույք
      05/05/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      28/04/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/05/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/05/2024
      ԴԻՏԵԼ