pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ոսկերիչ / Երևան մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/07/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկային մասնագետին,
Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
Հեռախոսազանգի միջոցով Բանկի պոտենցիալ հաճախորդների ներգրավում և ոսկու վարկերի գծով վարկառուներից վարկի մարման ժամկետների մասին տեղեկատվության ճշգրտում,
Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

Պահանջվող որակավորումներ

Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն (բարձրագույն կրթությունը կամ ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է),
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է    ֆինանսաբանկային ոլորտում), 
Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
Ազնվություն և անաչառություն,
Բծախնդրություն,
Հայերենի գերազանց և ռուսերենի բավարար իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ոսկերիչ- Երևան մասնաճյուղեր 

ԴՐՈՒՅՔ                  Լրիվ դրույք 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան



Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ոսկերիչ-Երևան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 10-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Հաշվապահ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
08/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ