pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի ինժեներ

Integral Design and Engineering LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/06/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքի նկարագրությունը

Ընկերությանն անհրաժեշտ է Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի ինժեներ:

Աշխատանքային պարտականությունները

-Մշակել ինժեներական լուծումներ, սկզբունքային սխեմաներ ջեռուցման, հովացման, օդափոխության ու հակածխային պաշտպանության համակարգերի կառուցման/վերակառուցման համար

-Ուսումնասիրել պոտենցիալ պատվիրատուների պահանջները, քննարկել նրանց հետ հնարավոր լուծումներն ու ներկայացնել օպտիմալ տարբերակները:

-Կազմել ու հաստատման ներկայացնել իրականացվող ծրագրերի տեխնիկական առաջադրանքները

-Սարքավորումների ընտրություն, համեմատական վերլուծություն, տեխնիկական մասնագրերինախապատրաստում

-Համակարգային լուծումների ու հանգուցային սարքավորումների գործողության ու օգտագործման տեխնիկական մանրամասների լուսաբանում

-Էներգախնայողության գնահատման հաշվարկներ

-Բնագավառում իրականացվող նորամուծությունների, գործող նորմերի ու ստանդարտների փոփոխությունների մոնիթորինգ -Սարքավորումների տեղակայման, գործարկման, կարգաբերման ու սպասարկման աշխատանքների իրականացման ուղեցույցերի ու ժամանակացույցերի մշակում ու դրանց պահանջների լուսաբանում (աշխատանքներն իրականացնող մասնագետների ու հաճախորդների համար)

-Վերոհիշյալ հարցերի լուսաբանման շնորհանդեսներ ու սեմինարներ՝ այդ թվում, օնլայն ռեժիմով իրականացվող վեբինարներ

-Իրականացվող ծրագրերի շրջանակներում տեղակայման աշխատանքների որակի ու ժամանակացույցի համապատասխանության վերահսկում

-Մասնակցել հայտնի միջազգային ընկերությունների կողմից իրականացվող մասնագիտական սեմինարներին ու ուսուցողական դասընթացներին, այդ թվում, օնլայն ռեժիմով իրականացվող վեբինարներին ու ներկայացնել դրանց արդյունքները

Պահանջվող որակավորումներ

-Բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկա-մաթեմատիկական կրթություն

-Ամուր տեսական գիտելիքներ (էլեկտրականություն, թերմոդինամիկա, մեխանիկա) ու պրակտիկ աշխատանքի հմտություններ

-Առնվազն 1(մեկ) տարվա համապատասխան աշխատանքային փորձ 

-Բնագավառում գործող տեղական ու միջազգային նորմերի իմացություն

-Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն՝ ներառյալ Excel, AutoCAD

-Լեզուների իմացություն՝ վարժ հայերեն, ռուսերեն գրավոր ու բանավոր; անգլերենի տեխնիկական տերմինաբանության վարժ իմացություն, խոսակցական առնվազն միջին մակարդակ:

-Իտալերենի կամ գերմաներենի իմացությունը համարվում է առավելություն

-Անձնային հատկություններ ու կոմունիկացիա

-Աշխատանքային կարգապահություն, ժամանակացույցերի պահանջների հետևողական իրականացում:

-Թիմային աշխատանքի ունակություններ:

-Ստեղծագործական (կրեատիվ) մտածողություն -խնդիրների լուծման ունակություններ

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]    

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Integral Design and Engineering LLC is an engineering company specialized in the field of heating, ventilation, air-conditioning, water supply and sewage, power supply, structured cabling systems, week-current systems and also engineering facility automation (management and monitoring).

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
20/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Նախագծող-կոնստրուկտոր
ՆԵԿԱ
Լրիվ դրույք
05/04/2026
ԴԻՏԵԼ