pagebg
Ինժեներ Նախագծող

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/05/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքային պարտականությունները

Տեխնիկական առաջադրանքի հիման վրա կոնցեպտուալ գծագրերի նախապատրաստում,
Պատվիրատուների  պահանջներն ընկալել և համապատասխան  լուծումներ առաջարկել,
Կատարել HVAC համակարգերի նախագծում,
Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն, 
Կատարել ինժեներական համակարգերի հաշվարկ,
Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր,
Նախագծի էլեկտրոնային և թղթային տարբերակների հանձման փաթեթի կազմում,
Մոնտաժային աշխատանքների իրականացման ժամանակ նախագծային փաթեթի վերահսկում,
Համապատասխան իրականացված մոնտաժի, նախագծային փաթեթի փոփոխում։

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն,
Autocad, Revit կամ այլ նմանատիպ ծրագրի իմացություն,
Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
Թիմում աշխատելու ունակություն,
Պարտաճանաչություն, 
Նպատակասլացություն,
Օտար   լեզվի իմացութունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքի նկարագրությունը
Errand HR Agency-ի գործընկեր՝ ջեռուցման, օդափոխության, հովացման  համակարգերի տեղադրմամբ ու սպապասարկմամբ զբաղվող ընկերության համար, փնտրում ենք՝ ջեռուցման, օդափոխության, հովացման  համակարգերի  նախագծող-ինժեներ (HVAC)։
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: