pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

SWIFT միջազգային վճարահաշվարկային համակարգով իրականացվող վճարումների սպասարկում`, Գործառնական օր համակարգում ձևակերպված SWIFT վճարման հանձնարարականների տվյալների,  վավերապայմանների ստուգում, արտահանում SWIFT   միջավայր: SWIFT միջավայրում հաղորդագրությունների պատրաստում (Creation, Modification), թերի/սխալ վավերապայմանաներով ստացած փոխանցումների հարցումների պատրաստում, թղթակից բանկերից ստացած հարցադրումների, պարզաբանումների պատրաստում,
ՀՀ ԿԲ, ՏԴԿ, այլ առևտրային բանկերի հետ իրականացվող դրամական արժեքների առաքումների, ինկասացիաների գործարքների ձևակերպումներ Գործառնական օր համակարգում,
Բանկի Լոռո թղթակցային հաշիվների վարում, քաղվաքների ստուգում և տրամադրում swift միջավայրում տեղադրման համար ,
Վճարահաշվարկային համակարգերի տերմինալների հաշվետվությունների ձևավորում և համադրում ԳՕ-ում արտացոլված գործարքների հետ, գործարքների ճշգրտումների նկատմամբ հսկողության իրականացում,համապատասխան ձևակերպումներ,
Բանկի թղթակցային հաշիվների մնացորդների, շարժերի վերաբերյալ տեղեկանքների, նամակների պատրաստում և տրամադրում թղթակից բանկերին, արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպություններին,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Требования
Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է միջբանկային գործառնությունների ձևակերպումների ուղղվածությամբ),
MS Office-ի, LSBank-ի լավ իմացություն,
Հայերեն(գերազանց), անգլերեն (լավ), ռուսերեն (լավ),
Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
Описание вакансии
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 



Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հոկտեմբերի 5-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premium Machinery Armenia
Լրիվ դրույք
01/08/2025
ԴԻՏԵԼ