page_bg
Համապատասխանության ապահովման պատասխանատու, CRS/Fatca համակարգող

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է Համապատասխանության ապահովման պատասխանատու, ով պատասխանատու կլինի օրենսդրական պահանջների մշտադիտարկման և համապատասխանության ապահովման քաղաքականությունից բխող այլ գործառույթների համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • FATCA և CRS պահանջների կատարման մշտադիտարկում և վերահսկողություն,
  • Տվյալների բազաների վերլուծություն և տվյալների որակի ապահովում,
  • FATCA և CRS գործընթացների կանոնակարգում և մշակում,
  • Նոր գործընթացների ներդրում՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա և դրանց արդյունավետ իրականացում,
  • FATCA և CRS գործընթացներին վերաբերող ուսուցողական սեմինարների և իրազեկման միջոցառումների կազմակերպում,
  • Անմիջական և/կամ ֆունկցիոնալ ղեկավարին հաշվետվությունների ներկայացում,
  • Ներքին կարգավորող փաստաթղթերի մշակման և վերանայման աշխատանքներին մասնակցություն:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ իրավաբանական ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային, ֆինանսական կամ համապատասխանության ոլորտում,
  • FATCA և CRS շրջանակներում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համապատասխանության վերահսկողության, KYC, AML/CFT կամ կարգավորող պահանջների ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • ACAMS, ICA, ACCA, CAMS, CGSS կամ համանման մասնագիտական որակավորումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Աատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման հմտություններ:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «CRS/FATCA համակարգող»։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ