pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ղեկավարի օգնական

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

26/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վարչական/Գրասենյակային

Աշխատանքային պարտականությունները

  • Ղեկավարի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, տրված հանձնարականների կատարման ամփոփում, ամփոփ փաստաթղթերի կազմում և համաձայնեցում  ղեկավարի հետ, դրանց հետագա ընթացքի ապահովում:
  • Ղեկավարի ստորագրմանը, վիզավորմանը, համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի (և դրանց հիմքերի) ստուգում, նամակների (գրությունների) պատրաստում, ղեկավարի անունից հայտերի ներկայացում,
  • Ղեկավարի մոտ վարվող քննարկումների, խորհրդակցությունների արձանագրում (ըստ անհրաժեշտության), դրանց
  • ընթացքում ձևավորված հանձնարարականների նկատմամբ հսկողություն, հանձնարարականների կատարման
  • վիճակագրության վարում,
  • Ղեկավարի աշխատանքային օրակարգի կազմում, վարում, դրա շրջանակներում հսկողության իրականացում, ղեկավարի մոտ այցելուների ընդունելության կազմակերպում, ընթացիկ աշխատանքների հետ կապված կազմակերպչական (այդ թվում, գործուղումների հետ կապված) բնույթի հարցերի լուծում,
  •  Ղեկավարի գործուղումների կազմակերպում (ավիատոմս, ամրագրումներ),
  • Թարգմանությունների կատարում (հայերենից ռուսերեն և (կամ) անգլերեն, ինչպես նաև նշված լեզուներից հայերեն):

Պահանջվող որակավորումներ

  • Վերջին 2 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային
  • ոլորտում) կամ 3 ամսվա աշխատանքների փորձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում (նախընտրելի փորձ է)
  • Բարձրագույն (նախընտրելի է բանասիրական կամ տնտեսագիտական կրթություն)
  • MS Office, Lotus Notes, e-mail,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Փաստաթղթաշրջանառության հիմունքների և գործարար էթիկայի կանոնների իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ղեկավարի օգնանկան/Office manager
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով`  [email protected] , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “ Office manager ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հոկտեմբերի 26-ը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Լցակայանի կառավարիչ Կապանում
Ֆլեշ ՍՊԸ
Լրիվ դրույք
20/07/2025
ԴԻՏԵԼ