pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պրոդուկտների և հաճախորդների գնագոյացման գծով վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

22/05/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Պրոդուկտների և հաճախորդների գնագոյացման գծով վերլուծաբան
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 

Աշխատանքային պարտականությունները

Պրոդուկտների արդյունավետության գնահատման ֆինանսական մոդելների կազմում,
Հաճախորդների եկամտաբերության գնահատում,
Անշարժ գույքի գրավով ապահովված խնդրահարույց վարկերի հատման գնի որոշում,
Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն (բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է տնտեսական վերլուծության և պլանավորման ոլորտում)
Հաշվապահական հաշվառման, միջազգային հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին) կորպորատիվ ֆինանսների (խորացված), տնտեսական վերլուծության մեթոդների (խորացված), կառավարչական հաշվառման և պլանավորման (խորացված) իմացություն   ,
MS Office ,
Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected] , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Պրոդուկտների և հաճախորդների գնագոյացման գծով վերլուծաբան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Մայիսի 22-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար-օպերատոր
Gulf Armenia
Լրիվ դրույք
24/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Yeremyan Group
Լրիվ դրույք
20/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ հաշվապահ
Yeremyan Group
Լրիվ դրույք
19/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շրջիկ վարկային մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ռիսկերի կառավարման բաժնի աշխատակից
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ