pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

31/07/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ մենեջեր
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 

Աշխատանքային պարտականությունները

Կորպորատիվ   հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
Պոտենցիալ և առկա Կորպորատիվ հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
Կորպորատիվ հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
Կորպորատիվ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և Բանկի իրավասու մարմնի կողմից հաստատման ապահովում,
Կորպորատիվ հաճախորդների վարկային հայտերի դիտարկում, վարկային գործիքի հաստատման , տրամադրման և սպասարկման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգով սահմանված գործողությունների իրականացում,
Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի իրականացում,
Կորպորատիվ հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարում  և պարբերաբար թարմեցում,
Կորպորատիվ հաճախորդների հետ վարկային և ոչ վարկային գործարքների պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությյունների իրականացում,
Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում,
Առկա Կորպորատիվ հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների  իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
Կորպորատիվ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, կառավարում, սպասարկում,
Կորպորատիվ հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է),
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ),
MS Office,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր :

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ մենեջեր”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 31-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
1C օպերատոր / Էրեբունի
Yeremyan Group
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շրջիկ վարկային մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Մասնաճյուղի պատասխանատու (Իջևան)
Գոլդշին
Լրիվ դրույք
13/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ
Ameriabank CJSC
Լրիվ դրույք
29/03/2026
ԴԻՏԵԼ