pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գնումների մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

14/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Աշխատանքային պարտականությունները

Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան տարեկան գնումների պլանավորում և կազմակերպում, բանկի գնումների բյուջեի վարում և հսկողություն,
Ապրանքների և ծառայությունների գնման նպատակով շուկայում գործող առաջարկների ուսումնասիրություն և արդյունքների փաստաթղթավորում,
Ապրանքների մատակարարման և դրանց հետ կապված պայմանագրերի կնքման նախնական բանակցությունների վարում,
Բանկի գնումների հետ կապված պայմանագրերի կատարման նկատմամբ ընթացիկ հսկողություն,
Գնումների ընթացակարգով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում,
Բանկի գնումների հետ կապված կնքված պայմանագրերի շրջանակներում պատվերների ձևակերպումներ և դրանց նկատմամբ հսկողություն,
Գնումների հետ կապված գործերի կառավարչություն ներկայացված հայտերի կառավարում, դրանց գնման գործընթացի ապահովում, Բանկի տնտեսական ծախսերի սահմանաչափերի մշակում և հաստատված սահմանաչափերի նկատմամբ հսկողություն,
Բանկի ձեռքբերումների հետ կապված Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով և դեպքերում մրցութային հայտերի կազմում և ներկայացում մրցութային կոմիտեին,
Բանկի կողմից արտերկրից ստացված բեռների մաքսային ձևակերպումների կատարման ապահովում,
Բանկի գնումների գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակում և գործող ներքին իրավական ակտերի լրամշակման վերաբերյալ առաջարկու¬թյուն¬նե¬րի ներկայացում,
Սահմանված կարգով և ժամկետներում Բանկի գնումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
Բանկի գլխամասային գրասենյակի պահեստի վարում` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով:

Требования
Բարձրագույն` տնտեսագիտական, ֆինանսական, իրավաբանա¬կան կամ  տեխնիկական  կրթություն,
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գնումների կազմակերպման ոլորտում,
MS Office, MS Project, Internet, e-mail,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (բավարար), անգլերեն (բավարար),
Գնումների գործընթացը կարգավորող իրավական ակտերի ընդհանուր իմացություն:

Описание вакансии
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գնումների մասնագետ 
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Գնումների մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Օգոստոսի 14-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գնումների Մասնագետ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
24/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի և գնումների մենեջերներ
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ
Լրիվ դրույք
16/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Արտահանման մասնագետ
՛՛ՄԱՊ՛՛ ՓԲԸ
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գնումների Մասնագետի Օգնական
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ