pagebg
Գնումների Մասնագետի Օգնական

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/05/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գնումներ

Աշխատանքային պարտականությունները

Գնման գործընթացների կազմակերպում՝ ըստ ընկերության ներքին կարգավորումների
Մատակարարների հետ բանակցություններ, պայմանների համաձայնեցում և համագործակցության ապահովում
Գնային առաջարկների հավաքագրում, համեմատում և վերլուծություն
Պատվերների ձևակերպում, փաստաթղթային աջակցություն և գնումների փաստաթղթերի մշակման վերահսկում
Գնումների հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար
Մատակարարների բազայի ձևավորում և մշտական թարմացում
Ընթացիկ շուկայի ուսումնասիրություն՝ գնային փոփոխությունների վերաբերյալ։

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն 
Առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
Գնումների գործընթացների և շուկայի վերլուծության հմտություններ
Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Excel-ի և այլ գրասենյակային ծրագրերի լավ իմացություն
Բանակցելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն
Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատանքի կարողություն։

Աշխատանքի նկարագրությունը
Errand HR Agency-ի գործընկեր՝ էլեկրատեխնիկայի վաճառքով զբաղվող, խոշոր և ճանաչված կազմակերպությունը, փնտրում է՝ գնումների բաժնի մասնագետի օգնական։

Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: