pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ղեկավարի օգնական/Office manager

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/12/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Ինչ պարտականություններ կունենաս դու.

    • Ղեկավարի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, տրված հանձնարականների կատարման ամփոփում, ամփոփ փաստաթղթերի կազմում և համաձայնեցում ղեկավարի հետ, դրանց հետագա ընթացքի ապահովում:
    • Ղեկավարի ստորագրմանը, վիզավորմանը, համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի (և դրանց հիմքերի) ստուգում, նամակների (գրությունների) պատրաստում, ղեկավարի անունից հայտերի ներկայացում,
    • Ղեկավարի մոտ վարվող քննարկումների, խորհրդակցությունների արձանագրում (ըստ անհրաժեշտության), դրանց ընթացքում ձևավորված հանձնարարականների նկատմամբ հսկողություն, հանձնարարականների կատարման վիճակագրության վարում,
    • Ղեկավարի աշխատանքային օրակարգի կազմում, վարում, դրա շրջանակներում հսկողության իրականացում, ղեկավարի մոտ այցելուների ընդունելության կազմակերպում, ընթացիկ աշխատանքների հետ կապված կազմակերպչական (այդ թվում, գործուղումների հետ կապված) բնույթի հարցերի լուծում,
    • Ղեկավարի գործուղումների կազմակերպում (ավիատոմս, ամրագրումներ),
    • Թարգմանությունների կատարում (հայերենից ռուսերեն և (կամ) անգլերեն, ինչպես նաև նշված լեզուներից հայերեն):

Պահանջվող որակավորումներ
  • Դիմիր եթե.

    • Ունես բարձրագույն կրթություն (նախընտրելի է բանասիրական կամ տնտեսագիտական կրթություն),
    • Ունես վերջին 2 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում),
    • Ունես հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
    • Ունես MS Office, Lotus Notes, e-mail, ծրագրերի իմացություն,
    • Ունես փաստաթղթաշրջանառության հիմունքների և գործարար էթիկայի կանոնների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ղեկավարի օգնական/Office manager։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/ghekavari-ognakanoffice-manager-21?source_id=other-334

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: